ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն
Վերադարձ շարք
Հիվանդ Ա.Ն., ծնվ.1982թ., 2015թ. ամռան կեսերին`ՀՀ ԶՈՒ սահմանամերձ գոտում ծառայողական պարտականությունները կատարելիս, թշնամու դիպուկահարի կողմից ստացել է հրազենային վիրավորում: Հիվանդը սկզբում տեղափոխվել է Սիսիանի հոսպիտալ, որտեղից էլ Կենտրոնական զինվորական հոսպիտալ:
Հիվանդի մոտ առկա էր ձախ սրունքի միջին երրորդի ոսկրերի և փափուկ հյուսվածքների տարածուն դեֆեկտ: Վիրավորվելուց հետո ոտնաթաթը կախված էր մաշկամկանային լաթից Վնասված են եղել սրունքի 3 գլխավոր զարկերակներից 2-ը: Կենտրոնական զինվորական հոսպիտալում տեղադրվել է Իլիզարովի ապարատը՝ սրունքի ոսկրերի ֆիքսման, հետագայում Իլիզարովի դիստրակցիայի մեթոդով մեծ ոլոքի դեֆեկտի լրացման նպատակով:Սակայն սրունքի փափուկ հյուսվածքների դեֆեկտը կարիքուներլրացման: Նախնական պայմանավորվածության համաձայն, այդ դեֆեկտի լրացման նպատակով հիվանդը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:
10.09.2015 թ., հետազոտությունիցու նախապատրաստումից հետո, միկրովիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար բ.գ.թ. Ա.Ռ. Հովհաննիսյանը՝ պլաստիկ և որովայնային վիրաբույժների երկու թիմի մասնակցությամբ,ընդհանուր անզգայացմամբ, իրականացվելէվիրահատություն: Որովայնի խոռոչից առանձնացվել է մեծ ճարպոնի անոթավորված հատված, ապա, ծնկափոսայինշրջանի ռեցիպիենտ անոթների նախապատրաստումից հետո, տրանսպլանտանտը տեղափոխվել է վերքի մեջ՝ լրացնելով փափուկ հյուսվածքների դեֆեկտը, ևծածկվելփեղեքվածմաշկային տրանսպլանտանտով:
Հետվիրահատական շրջանը հարթ է ընթացել, տրանսպլանտատներըլաթերը սերտաճել են. հիվանդը պատրաստվում է տեղափոխվել հոսպիտալ՝ բուժումն այնտեղ շարունակելուև ոսկրային դեֆեկտը լրացնելու նպատակով:
Խոշոր և բարդ դեֆեկտների դեպքում վերջույթների պահպանման և վերականգնման նպատակով անհրաժեշտ է անատոմիական կառուցվածքների համապատասխան և լիարժեք փոխարինում անոթավորված հյուսվածքներով: Միկրովիրաբուժական տեխնոլոգիաների և բժիշկների մասնագիտացված ու համակարգված թիմային աշխատանքի շնորհիվ է այսօր, իսկապես, հնարավոր ծանր վնասվածքներով վերջույթների վերականգնումը:
![]() |
![]() |
![]() |
23.09.2015 Կարդացեք նաև
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա է տեղափոխվել 55-ամյա տղամարդ՝ ձախ դաստակի ամբողջական ամպուտացիայով՝ սկզբում բերվել է կտրված դաստակը...
21.03.2022
«Նաիրի» բժշկական կենտրոն է դիմել երիտասարդ աղջիկ, 27 տարեկան, որը գանգատվում էր դեմքի ոսկրային դեֆորմացիայից: Կլինիկո-լաբորատոր և գործիքային հետազոտության արդյունքում ախտորոշվեց դիմային գանգի ոսկրերի...
10.03.2022
«Նաիրի» ԲԿ պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության ծառայությունը շուրջ երկու տարի է, ինչ բարեհաջող իրականացնում է իմիջային պլաստիկ վիրահատություններ։ Այն ենթադրում մի քանի պլաստիկ վիրահատական միջամտություն՝ միաժամանակ...
22.04.2020
Մեծահասակների անփութության պատճառով երեխաները հաճախ են կյանքի ընթացքում այլևս չվերականգնվող հետևանքներով վնասվածքներ ստանում ու տուժում թե՞հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես...
01.02.2020
Երեք տարի առաջ Շվեդիայից «Նաիրի» ԲԿ պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության ծառայություն դիմած 58 տարեկան կնոջ մոտ միաժամանակ իրականացվել էր մեծ որովայնի պլաստիկ վիրահատություն...
23.11.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYx0d0Yt' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ


